...

Ճիշտը ցուլն է

Ճիշտը ցուլն է

«Հետքի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցրել է։ 

«ՉԻ». Դե հա, որպես ի՞նչ կառուցի, եթե աստված մեզ ոչ մի կերպ չի օգնում: Տեսնում է, չէ՞, թե Հայաստանն ինչ վիճակում է, որ ՀԱՊԿ-ն օգնության չի գալիս, ռուսները երկակի քաղաքականություն են վարում, Լավրովը խաղեր է տալիս, Արևմուտքը մեր զահլեն չունի, կարող էր, չէ՞, մի քիչ «պադերժկա» աներ: 

Էլ ո՞ւմ համար Ծառուկյանն արձանը տնգի, եթե դա ամենաբարձրյալը բանի տեղ չի դնում:

Դրա համար ինչից խելքը հասնում է, դա էլ կանի. այ հիմա կտեսնեք՝ Հատիսի վրա մի հատ ընտիր հյուրանոց կկառուցի՝ առյուծների արձաններով շրջապատված, մի քիչ ներքև՝ գազալցակայան, իսկ ամենաստորոտում էլ՝ բենզալցակայան: Կազինոյի մոմենտը դեռ մտածել է պետք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ