...

Ովքեր պետք է նստած լինեին Հանրապետության հրապարակի աթոռներին

Ովքեր պետք է նստած լինեին Հանրապետության հրապարակի աթոռներին

Ամբողջ համացանցը ողողված է ՔՊ-ական ակտիվի ներկայացուցիչների լուսանկարներով, որոնցում նրանք նստած են Հանրապետության հրապարակում տեղադրված աթոռներին:

Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ի ծնունդը չէր, այդ կուսակցության առաջնորդի կնունքը չէր, պողպատե մանդատ հանձնելու միջոցառում չէր: Անկախության 30-ամյակն էր:

Ինչ գործ ունեն այդտեղ նստած շարքային ՔՊ-ակաները, որոնք որևէ բարձր պաշտոն չունեն, շարքային կուսակցական կլերկեր են:

4000 հայ զինվոր ու սպա է զոհվել: Եթե նրանց ընտանիքների անգամ մեկ չորրորդին նստեցնեին պատվավոր տեղերում, շարքային ՔՊ-ականները նստելու տեղ չէին ունենա:

Պատվավոր տեղերում պետք է նստեին ոչ թե ՔՊ-ական տասովշիկները, այլ մի քանի հարյուր բժիշկներ, որոնք 1.5 տարի է վտանգելով իրենց կյանքը՝ պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Մի խոսքով՝ հասարակությունը տեսավ ու հաստատ հետևություններ կանի, թե այս իշխանությունը ինչը և ում է կարևորում: Ով է քվեի մատերիալ, ով է նոր իշխանության էլիտան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   796 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ