...

Պապյանի համար մեդիա կրկնուսույց վարձեք

Պապյանի համար մեդիա կրկնուսույց վարձեք

Երեկ բոլոր հնարավոր միջոցներով հերքվեց, որ հարգանքի տուրք մատուցելիս անմար կրակը հանգած է եղել: Տեսա- և ֆոտո- բազում ապացույցներ բերվեցին: «Իմ քայլի» պատգամավորները ջանք չխնայեցին տեղեկացնելու, որ գործ ունենք մանիպուլյացիայի հետ: Եվ արդեն կարելի էր հեգնել նրանց «անհատական ջանքերը», եթե ուշ երեկոյան, այդքան հերքումներից հետո ապատեղեկատվություն տարածելու գործին չկպնեին որոշ քաղաքական գործիչներ: Հատկապես ակտիվ էին Բևեռի ներկայացուցիչները և մեդիագրագիտությամբ առանձնապես աչքի չընկնող Արա Պապյանը:

Նա նույնպես տարածեց հայտնի նկարը և ավելացրեց. «Անհնարինն ակնհայտ: Անգամ անկախության օրվա համար չեն կարողացել ապահովել անմար կրակի առկայությունը՝ 30 տարի հետոյի մասին բաժակաճառեր են ասում»:

Իսկապես՝ անհնարինն ակնհայտ: Եթե Պապյանն ի վիճակի չէ հասկանալ, որ ապատեղեկատվություն է տարածում, պնդում է մի բան, որն արդեն վաղուց հերքվել է, քննադատելիս շեշտը դնում է տեխնիկական հնարավոր վրիպակի վրա, ապա ինչպես լուրջ ընդունել նրա այլ քննադատությունները:

Անմար կրակի վառված կամ հանգած լինելու վերաբերյալ իրենց քննադատություն կարող են թույլ տալ ֆեյքերը կամ գոնե հանրային մեծ ճանաչում չունեցող օգտատերերը, բայց ոչ քաղաքական գործիչները, որոնք հավակնում են տապալել գործող իշխանությանը և գալ իշխանության:

Քննադատության այս որակի ցածր նշաձողով իզուր են զարմանում, թե ինչու հանրային աջակցություն չեն ստանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ