...

Պարկեշտն ու սկզբունքայինը

Պարկեշտն ու սկզբունքայինը

Քոչարյանին  աջակցող «Այլընտրանքային նախագծերի խմբի» Մարինե Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԺ մեծամասնությանը, ասել է, որ այնտեղ կան զգալի թվով պարկեշտ և սկզբունքային մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են այսօրվա ռիսկերը, հասկանում են, թե ուր է տանում այս ամենը, և չեն ուզում իրենց վրա վերցնել պատմական տապալումները, արյունը, և մյուս խելահեղ սցենարների պատասխանատվությունը։

«ՉԻ». Պարզ է, չէ՞, թե  Քոչարյանի աջակիցների համար ովքեր կարող են լինել պարկեշտ ու սկզբունքային, որ չեն ուզում իրենց վրա վերցնել պատմական տապալումները և արյունը:

Սույն տիկինը պարկեշտությունից, սկզբունքայնությունից ու արյունից է խոսում և մոռանում է Քոչարյանի ղեկավարման արյունոտ տասնամյակը, որը տրամաբանական ավարտին հասավ արյունոտ մարտի մեկով: Միայն պարկեշտ ղեկավարը կարող է մարդկանց ունեզրկել և փողոց նետել ու Հյուսիսային պողոտա կառուցել: Իսկ այսօրվա ռիսկերն ստեղծում են Քոչարյանի աջակիցները միայն նրա համար, որ իրենց տերը խուսափի արդարադատությունից:

Տիկինը մի քիչ լավ չի հասկացել 2018թ փողոց դուրս եկած ժողովրդի պահանջը, եթե հասկացած լիներ, չէր բարձրաձայնի նման բաներ: ՀՀ քաղաքացին փողոց էր դուրս եկել և մերժում էր քսան տարվա մղձավանջը, որի հիմնադիրը Քոչարյանն է եղել:

Այն, որ «Իմ քայլի» ցուցակում պատահականություններ կան, վաղուց ակնհայտ է: Քոչարյանի աջակիցների հույսն այդ պատահականություներն են: Իշխող ուժն ինչքան շուտ դրանցից ազատվի, այնքան լավ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ