...

Մնում է միայն գրեք, թե Քոչարյանն էլ է հիասթափվել

Մնում է միայն գրեք, թե Քոչարյանն էլ է հիասթափվել

Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Մարինե Սուքիասյանը մի հոդված է գրել, որն արտատպել են ռևանշիստների մամուլի բոլոր միջոցները: Այն վերնագրված է «Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը», և այնտեղ կան հետևյալ տողերը. «Փայատերեր են նաև իրավապահ համակարգը, դատարանները, որոնց անմիջական դերակատարությամբ են իրականացվել շատ ու շատ ապօրինություններ, ու որոնց ուղղակի մեղքով էր ձևավորվել անարդարության մթնոլորտը։ Հիմա նրանք հեղափոխական արդարադատներ են և հիմա էլ անում են ուրիշների անօրինական հրահանգները:

Եվ, իհարկե, 2018-ի հեղափոխությունն ուներ փայատերերի մի որակյալ խումբ, որը 2020-ին արդեն մոռացության է մատնվում. նրանք, ովքեր ուզում էին առաջընթաց, մտածում էին վեհ արժեքներով, իսկապես ուզում էին ավելի լավ Հայաստան, ուզում էին առանց շոուների և ռեպրեսիվ մեքենային համերաշխ ու ստեղծագործ մթնոլորտ, որտեղ կկարողանային կյանքի կոչել իրենց լավ գաղափարները, իրենց նպատակները։ Սա այլևս հեղափոխությունների կարմիր գրքում գրանցված շերտն է»։

«ՉԻ». Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Այլընտրանքային նախագծեր խումբը սերտ կապեր չունենար Ռոբերտ Քոչարյանի հետ: Հիշեցնենք, այնտեղ հավաքված են այնպիսի գործիչներ, որոնք Քոչարյանի քվոտայով պատգամավոր էին դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով:

Եվ հիմա, մնում է միայն, որ այդ գործիչները Քոչարյանի անունից մի սրտաճմլիկ վերլուծություն գրեն, թե վերջինս որքան է հիասթափվել հեղափոխությունից: Որքան է իրեն խաբել Նիկոլ Փաշինյանը և իր ակնկալիքները որքան են ի դերև եկել:

Դատարանները հեղափոխության փայատեր չեն, նրանք շարունակում են կատարել նույն ուժի հրահանգները, ում դեմ էր հեղափոխությունը: Պարզապես իշխանությունը անբուժելի «իմպոտենտություն» է դրսևորում այդ հարցում: Հեղափոխական արդարադատ կլինեին, եթե Քոչարյանը արդեն կրեր պատիժը, իսկ շատ նախագծեր մնային առանց ֆինանսավորման:

Երկրորդ մտքի հետ թերևս կարելի է համաձայնել, միայն մի վերապահումով: Հանկարծ չստացվի, որ հեղինակն այդ խմբի մեջ ներառում է ինտելեկտուալների, որոնք իրենց ամբողջ գործունեությունը տարիներ շարունակ դրել են ի նպաստ Քոչարյանի բարգավաճման: Հեղափոխությունը նաև նրա համար էր, որ այդ մարդիկ ազատագրվեին ստրկությունից և նորմալ քաղաքական-հասարակական գործունեություն ծավալեին: Բայց, ցավոք, մի կողմից անհրաժեշտ պայմանները չստեղծվեցին, մյուս կողմից՝ իրենք էլ չցանակացան ազատագրվել և հիմա բոցաշունչ ճառեր են գրում հեղափոխության մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ