...

Քոչարյանին ազատ արձակելու սցենարը պարզ դարձավ

Քոչարյանին ազատ արձակելու սցենարը պարզ դարձավ

Քոչարյանական «Այլընտրանքային նախագծեր խումբ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը՝ մայիսի 9-ին Եռաբլուրում կամ Արցախի ազատամարտիկների պուրակում ուղիղ մեսիջ է հակառակորդին, որ Հայաստանում պահպանվում են հաղթելու թե՛ ոգին, թե՛ մեխանիզմները։ Դա կլինի ուղիղ մեսիջ, որ պատերազմի դեպքում մենք նույնքա՛ն միասնական ենք, նույնքա՛ն ամուր, ինչպես՝ 90-ականներին, ինչպես՝ ապրիլին»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ ինչո՞ւ են վերջին օրերին քոչարյանականներն այսպես ոգևորվել, ագրեսիվացել, հերսոտել, արդեն իշխանափոխությունից հետո կալանավորման ենթակա պաշտոնյաների ցուցակներ կազմել: Աղասի Ենոքյանը մայիսի 9-ը իշխանափոխության առթիվ մի լավ տոնելու կոչեր էր անում, Վանեցյանը հայտարարում էր, որ հեսա լուրջ փոփոխություններ կլինեն:

Պարզվում է, որ քոչարյանականները հույս ունեն, ավելի ճիշտ՝ վստահ են, մայիսի 8-ին վերսկսվող «Մարտի 1-ի գործով» դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ազատ կարձակի Ռոբերտ Քոչարյանին: Դրա համար էին քոչարյանական ֆեյքերն ու անթիվ լրատվամիջոցները, վարձու «պոլիտէկոնոմիստները», քյարթու «վերլուծաբանները» աննախադեպ ու հիստերիկ հարձակում սկսել դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ, նրա մասին ամեն օր տասնյակ հոդվածներ են գրում, նախկին վարչապետները՝ Խոսրով Հարությունյանով, Վազգեն Մանուկյանով, անընդհատ հաթաթա տալիս, հիշեցնում, որ Քոչարյանին ազատ արձակելու իրենց միջնորդությունը մերժելը ուղիղ հարված կլինի Արցախի սրտին, Հայաստանի թոքին, ժողովրդի լյարդին:

Դրա համար էլ մի ամսից ավել է, դատավոր Աննա Դանիբեկյանին պարզապես պատերազմ են հայտարարել: Ու սրանք վստահ են, որ իրենց սցենարն աշխատելու է: Այսինքն՝ մայիսի 8-ին Քոչարյանը ազատ է արձակվելու:

Միանգամից նշենք, որ մի անգամ այս սցենարը հաջողությամբ գործարկել են, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի միջոցով մարտի 1-ի գործը թաքուն ուղարկել էին ՍԴ: Այն ժամանակ էլ սցենարին մասնակցեցին Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը: Ու քոչարյանականներն այդ օրը ակնհայտորեն արդեն տեղեկացված էին, թե Դավիթ Գրիգորյանը ինչ որոշում է կայացնելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ