...

Կոտորվավ մարդը, մի բան արեք

Կոտորվավ մարդը, մի բան արեք

«Այլընտրանքային նախագծեր խումբը»` անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, ըստ որի «Հայաստանը գնալու տեղ չունի», նշել է.

«Նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյին կոչում էին «Օմոնի նախագահ» քանի որ նրա միակ հենարանը մնացել էին ուժայինները։ Հիմա «Օմոնի նախագահը» ՔՊ-ի Հայաստանի հետ ուրվագծում է նոր ինտեգրացիոն համակարգ՝ Միութենական պետություն։ Գաղափարը ինքնին գուցե հետաքրքիր է և պետական շահի հաշվարկման տեսակետից՝ խորքային քննարկման առարկա։ Բայց Լուկաշենկոյի՝ Օմոնի Նախագահի, և Հայաստանի այսօրվա ՔՊ-ական իշխանության պարագայում, դրա ձախողման հավանականությունը չափազանց մեծ է։ Ղազախական փորձը պետք է որ ուսուցողական լինի. ժողովուրդները հոգնում են ստից, վատ կառավարումից, այլանդակություններից։ Նոր, հետաքրքիր ինտեգրացիոն նախագծեր իրենց ժողովուրդներին կարող են առաջարկել և համոզել նոր, չպարտված և չստորացված իշխանությունները»:

«ՉԻ». Քոչարյանական այս պրոյեկտի ասածը հետևյալն է. Միութենական պետությունը լավ բան է, այդ միությանը ինտեգրվելու համար ժամանակին մեր շեֆը Հայաստանի եղած-չեղած հարստություններն ու ռազմավարական օբյեկտները տվել է Ռուսաստանին... 

Բա այդքան բան է արել, այսքանից հետո դուք Փաշինյանի հետ ե՞ք ուզում Միութենական պետություն սարքել: Փաշինյանը կարող է այդ գործընթացում մի բան փոզմիշ անել, խամ մարդ է, այ, Քոչարյանը ուրի՜շ: Չպարտված, չստորացված մարդ է, շատ էլ որ ասում են, թե ժողովուրդը հոգնել էր իր ստից, վատ կառավարումից, այլանդակություններից: Ընտիր, յուղը վրեն գուբերնատոր կլինի, գնահատեք, էլի: 

Հետաքրքիր է բայց. եթե քոչարյանականներն ասում են, թե Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյին կոչում էին «Օմոնի նախագահ», քանի որ նրա միակ հենարանը մնացել էին ուժայինները, այդ դեպքում Քոչարյանին ի՞նչ կարելի է կոչել՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո. «Արյունի նախագա՞հ»:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ