«Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ անդրադառնալով երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, նշել է. «Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար»:
«ՉԻ». Քոչարյանական այս պրոյեկտի հայտարարությունն ավելի երկար է, բայց բավարարվենք վերոհիշյալ պարբերությամբ:
Գիտե՞ք, ինչն է ապշեցնում. գրել են. «անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար»: Գործնական քայլը ո՞րն է, որ ձեր խմբի ներկայացուցիչը հրապարակավ կոչ է անում դիմակներ չկրե՞լ:
Այո, մի կողմից կոչ են անում, որ քաղաքացիները դիմակ չկրեն, մյուս կողմից էլ վախուվիշ են անում, թե կորոնավիրուսը դեռ չի նահանջում: Գուցե շատերը այս կեղծավորությունը չեն նկատել, բայց մենք էլ հո լավ հիշողություն ունենք: Նույնիսկ հիշում ենք, որ երբ «Այլընտրանքային նախագծեր խմբի» այդ անդամը դիմակներ չկրելու կոչ արեց, այնքան թուքումուր կերավ, որ ստիպված եղավ իր էջից կոչը ջնջել:
Մինչև կորոնավիրուսի ու մեր քաղաքացիների համար դարդ անելը, գուցե սկզբից պարկեշտ վարքագի՞ծ դրսևորեիք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020