Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, անդրադառնալով դիմակ չկրելու պատճառով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման ենթարկվելուն, ասել է. «Դիմակ չեմ կրել, չեմ կրելու և հորդորում եմ, որ ժողովուրդն էլ չկրի: Դա հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ վնասում է ժողովրդի առողջությանը: Ես չեմ գտնում մարդու, որ կորոնավիրուսից է մահացել»:
«ՉԻ». Հիմա այս մարդու, Գեղամ Նազարյանի ու Մարինա Խաչատրյանի միջև տարբերությունը ո՞րն է: Չգիտե՞ք: Մենք էլ չգիտենք: Մտավոր և բարոյական նույն մակարդակի վրա են գտնվում:
Ժամանակին Պավլիկ Մանուկյանը անթույլատրելի արտահայտություն էր արել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հասցեին: Ու դրա համար Սեյրան Օհանյանը նրան տեղը տեղին պատժել էր: Լավ, հավեսով, ջիգյարով: Եթե անկեղծ լինենք, քիչ է պատժել:
Բայց մենակ Սեյրան Օհանյանը չի «մեղավոր»: Ով որ սրան բանտից ազատ արձակեց, նա ավելի շատ է պատասխանատու: Որովհետև մարդը, որը ոստիկան է սպանում, ոստիկանական զորամաս է գրավում ու մնում անպատիժ, նման մարդը շարունակելու է ահա այսպիսի արարքներ թույլ տալ՝ հանրության համար սպառնալիք հանդիսանալով:
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020