Պավլիկ Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Պավլին:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հայրենափրկիչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը մի խումբ ընկերներով կգրավեք Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը և կպահանջեք բոլոր Արայիկ Հարությունյանների հրաժարականը:
Երեքշաբթի օրը կջարդեք Վճռաբեկ դատարանի միջանցքում տեղադրված սուրճի ապարատն ու այնտեղից կթալանեք ամբողջ կապուչինոն:
Չորեքշաբթի օրը մի խումբ դիմակավորված անձինք ձեզ կտուգանեն հակահիգիենիկ դիմակ կրելու համար. կպարզաբանեք, որ դա ոչ թե դիմակ է, այլ ձեր թրաշը:
Հինգշաբթի դատարանում պատահաբար կհանդիպեք Սեյրան Օհանյանին. շառից-փորձանքից հեռու, անմիջապես թաքցրեք գլխարկը:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ ինչ անում եք, լավ եք անում, «ատվիչայ» եք ձեր խոսքերի համար և հանուն հայրենիքի պատրաստ եք ցմահ նստել տանը:
Շաբաթը և կիրակին կանցկացնեք բանկոմատների չիպավորման մեխանիզմներն ուսումնասիրելով, որպեսզի հայ ազգի չիպավորումը կանխեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020