...

Քոչարյանականներին հակադարձելու խնդիր

Քոչարյանականներին հակադարձելու խնդիր

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը, գրել է. «Պարզ է, որ թեկնածուները (արդեն՝ դատավորները) ընտրվել են անձամբ Փաշինյանի կողմից, և նա երեկ ցույց տվեց, որ ամիսներ շարունակ որպես անվերջանալի լայվ արտասանված արժեքները իր համար ձևական խոսքերն են. նա իրականում ոչ մի արժեքի կրող չէ, և «Մարտի 1»-ի թեման իր համար բացառապես իշխանություն պահելու և զանգվածների վրա էմոցիա ծախելու միջոց է։ Հակառակ պարագայում ՍԴ դատավորների նման ընտրություն երբեք չէր արվի։ Ամենայն հավանականությամբ երեկ Փաշինյանը կորցրեց իր ամենամեծ ընտրազանգվածը՝ 2018-ից ի վեր»:

«ՉԻ». Սա մենք չենք գրել, այլ քոչարյանական կադրը: Դե հիմա ասեք, թե որտեղ մենք հակադարձենք Մարինե Սուքիասյանին: Ի՞նչն է սխալ ասել: Հասկացանք, քոչարյանական է, հասկացանք, միգուցե դեմագոգիայով է զբաղվում:

Բայց մենք հասել ենք այնտեղ, որ քոչարյանականները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Մարտի 1-ի գործը իշխանությունը պահելուն ծառայեցնելու և պոպուլիզմով զբաղվելու մեջ: Ու իրենք են մեղադրում Փաշինյանին ՍԴ դատավորների նման ամոթալի ընտրության համար: Դե եկ, վարդապետ, եկ ու մի գժվիր:

Ընդ որում, դա էլ է ճիշտ ասվում, որ ՍԴ դատավորների այս ընտրությամբ իշխանությունները ահռելի ընտրազանգված կորցրեցին: Կորցրեցին առավել բանական, առողջ ուժերի աջակցությունը: Այն ուժերի, որոնք քաղաքական դաշտում Փաշինյանի հիմնական հենասյունը պետք է լինեին: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   982 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ