Թևան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արյան մասին մի բան գրեմ:
Որքա՞ն արյուն է հեղվել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլը քաղաքական հարթակում էր.
- Մարտի 1. որպես դաշտային առաջնորդ` 10 մարդ - 50 լիտր,
- Լրագրող Մհեր Եղիազարյան, բերդում- 5 լիտր,
- 2020 պատերազմ. որպես գլխավոր հրամանատար` 5000 զինվոր - 25000 լիտր արյուն,
- 10 հազար վիրավոր- 20000 լիտր,
- քիչ առաջ էլ Իշխան Սաղաթելյանի գրամները:
Այս պահի դրությամբ` արդեն 45 տոննայից ավել արյուն:
Տա´ Աստված, այլևս ոչ մի կաթիլ»:
«ՉԻ». Իսկապես, տա´ Աստված, մարդիկ մի փոքր բարոյականություն ունենան և այսրոպեական քաղաքական դիվիդենտների համար չդիմեն այս որակի էժան մանիպուլյացիաների:
Եթե Մարտի 1-ի 10 զոհերի արյունը Նիկոլի վրա է, ապա ինչո՞ւ էիք նրան հրավիրում ձեր տուն և ղափամա ու գինի հյուրասիրում: Թե՞ այն ժամանակ տեղյակ չէիք, որ այս երկրում Մարտի 1 է տեղի ունեցել: Ոչ մի բարոյական մարդ իր տուն չի հրավիրի մեկին, ում մեղադրում է 10 անմեղ մարդու մահվան մեջ: Հանրությունը չի մոռացել, թե ինչ ոգևորությամբ էիք այդ նկարները տարածում ու հպարտանում, թե հաջողել եք իրականացնել երկու ամենախոստումնալից քաղաքական գործիչների դաշինքը:
Հ.Գ. Եթե գրամներն էլ եք հաշվում, ուրեմն դրանք արդեն Քոչարյանի, Մանուկյանի, Սարգսյանի և Միքայել Մինասյանի բալանսում են: Դե ձեր հռետորաբանությամբ նրանք դաշտային հրամանատար են:
Հ.Գ. 2 Պողոսյանի արյան բալանսը լրացնենք: Աններելի սխալ է արել, մոռացել է բազմապատկել «Կովիդի» պատճառով մահացած մարդկանց արյան քանակը, անհամեմատ ավելի տպավորիչ թիվ կստանար: Գրառման հոնորարն էլ կարող էր էականորեն աճել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: