...

Փաշինյանի մտքով ինչ անցավ, երբ Աղազարյանին պատգամավոր կարգեց

Փաշինյանի մտքով ինչ անցավ, երբ Աղազարյանին պատգամավոր կարգեց

«Եթե ԲՀԿ-ի հավաքը հաջողություն ունենա՝ միջին օղակում սաբոտաժ անողները կավելանան։ Իսկ եթե հաջողություն չունենա՝ այդ մարդկանց թիվը կնվազի»,- Faktor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«ՉԻ». Իշխանական այս պատգամավորն իսկական նվեր է լրագրողների համար: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան գաղջ կլիներ խորհրդարանն առանց նրա:

Աղազարյանը չի հասկացել, թե ինչ է ցանկանում եռյակը: Եռյակը կառավարության հրաժարականն է ցանկանում. եթե նրա հանրահավաքը հաջողվի, դա կնշանակի, որ ներկայիս կառավարությունը կգնա տուն: Այդ ժամանակ էլ սաբոտաժ անելու կարիք չի լինի: Այնպես որ՝ նախկին դաշնակցականի մտահոգությունը լրիվ ավելորդ է:

Աղազարյանի հրապարակային խոսքը սաբոտաժ չէ, բայց իսկական խայտառակություն է իշխող ուժի համար: Փաշինյանն ասում է, որ տաքսիստը, տեսնելով ուղևորի դեմքը, պետք է կռահի, թե ինչ երաժշտություն պետք է միացնի: Հետաքրքիր է՝ տեսնելով Աղազարյանի դեմքը և հատկապես լսելով նրա հրապարակային խոսքը, Փաշինյանի մտքով չի անցել նրան հեռու պահել խորհրդարանից:

Թիմակից էր, պետք էր գործի տեղավորել, մի անշառ տեղ ուղարկեիք: Ասենք՝ կադաստր կամ տրանսպորտի նախարարություն, մի խոսքով մի տեղ, որտեղ լրագրողների մտքով չէր անցնի նրանից հարցազրույց վերցնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ