...

Փաշինյանին ստիպում են ստորագրել

Փաշինյանին ստիպում են ստորագրել

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հավանական սահմանազատման գործընթացին և միջանցքի հարցին, ասել է. «Փաշինյանը, հասկանալով, որ այս պլանի տակ մտնելով, դա կդառնա նրա քաղաքական վախճանը, փորձում ա հիմա պայմանավորվածություններից հետ կանգնի և էդ, իրա պատգամավորների ասած, զրոյական կետը միգուցե Բրյուսելն է, որը շրջանցելով Մոսկվան, պայմանավորվեցին ու ես կարծում եմ՝ մեզ մոտ ապագայում սպասում են շատ արագ և հագեցված զարգացումներ»:

«ՉԻ». Ինչպես գիտեք, երեկվանից քոչարյանականները բողոքի ակցիաներ են սկսել, հայտարարել են դիմադրության շարժում կամ ազգային-ազատագրական պայքար սկսելու մասին: Հիմա հարց է առաջանում. բա ինչի՞ դեմ եք պայքարում, եթե ձեր իսկ խոսքերով՝ Փաշինյանը փորձում է ետ կանգնել այդ պայմանավորվածություններից: Թվում է, թե ընդհակառակը, պետք է հայտարարեն, որ Փաշինյանը չպետք է ստորագրի և այդ հարցում մենք նրան աջակցում ենք: Ինքը վատն է, կապիտուլյանտ է, հողատու է, ինչ է, բայց այս հարցում մենք համաձայն ենք նրա հետ: Տեր-Պետրոսյանն, օրինակ, 2017-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ բազմաթիվ տարաձայնություններ ունի, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում աջակցելու է նրան: Չասաց՝ սպասեք, Սերժը ստորագրի, դրանից հետո ժողովրդական ալիք բարձրացնենք, նրան տապալենք: 

Բայց ոչ: Ասում են՝ ուզում է Մոսկվային շրջանցի, ետ կանգնի պայմանավորվածություններից: Չէ, թող ստորագրի, քանի որ դա իր քաղաքական վախճանը կդառնա:

Այսինքն՝ քոչարյանականների համար ավելի կարևոր է ոչ թե Հայաստանի վախճանը, Սյունիքի վախճանը, պետականության վախճանը, այլ Փաշինյանի վախճանը: Ուշք ու միտքներն այն է, որ Փաշինյանը ինչ-որ նոր բան ստորագրի, զիջումներ անի: Անհամբեր դրան են սպասում: Ասում են՝ հա ոչինչ, թող ստորագրի, միջանցք տա, զարգացումներ լինեն՝ շատ արագ ու հագեցված, կարողանանք այդ ալիքի վրա իշխանություն վերցնել: 

Ամբողջ սցենարը սա է: Ու հիմա քոչարյանականները պայքարում են ոչ թե նրա համար, որ Փաշինյանը որևէ բան չստորագրի, այլ ընդհակառակը, որ անպայման ստորագրի: Այդ դեպքում Քոչարյանի երազանքը կարող է իրականանալ. Հայաստանը վերածվի ռուսական գուբերնիայի, իրեն էլ նշանակեն գուբերնատոր: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ