...

Փաստորեն դեմք ենք ունեցել, գլխի չենք ընկել

Փաստորեն դեմք ենք ունեցել, գլխի չենք ընկել

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան:

«ՉԻ». Եթե գործող իշխանությունն իսկապես մտահոգվեր բյուջետային մուտքերով, ապա հատուկ որոշումով կթույլատրեր, որ աշխարհասփյուռ հայությունը այս նշանակման առթիվ սրտի ուզած բառապաշարով արտահայտվի, և բյուջեն հավելյալ միլիոնավոր դոլարների մուտք կունենար:

Մյուս կողմից՝ տարօրինակ է, թե ինչու է հանրությունը զարմացած այս նշանակումով: Խորհրդարանական պետական համակարգ ունեցող երկրում իշխող խմբակցության ղեկավարը երկրի երրորդ կամ չորրորդ քաղաքական պաշտոնն է: Այսինքն՝ Լիլիթ Մակունցը վերջին երեք տարում մեր երկրի երրորդ կամ չորրորդ դեմքն էր:

Ուրիշ բան, որ իրեն այնպես էր պահում, որ ոչ ոք այդ մասին գլխի չընկնի: Գալիս էր ճեպազրույցների և ասում՝ չգիտեմ, տեղյակ չեմ, այդ հարցի պատասխանը ես չունեմ, ինձ չեն տեղեկացրել, ես այդ հավաքին չեմ մասնակցել, ինձ հետ ոչ ոք չի խոսել, ես զանգել եմ՝ չեն պատասխանել, ձեզանից եմ առաջին անգամ լսում, մամուլում եմ կարդացել դրա մասին, և այլն:

Հիմա մի երկիր ավել, մի երկիր պակաս, ի՞նչ է փոխվելու: Այնպես չէ, որ առաջ ԱՄՆ-ում հասկանում էին, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը: Կարևորը, որ հիմա վստահելի մարդ է գործուղված Վաշինգտոն, և ոչ ոք չի իմանա, որ ամերիկացիները չեն հասկանում, թե ինչ է ուզում Փաշինյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ