Այսօր սեպտեմբերի 1-ն է և ավանդույթի համաձայն՝ պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են հղում: Նման կերպ է վարվել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա համոզմունք է հայտնել, որ կրթված ու փորձառու մասնագետներից է կախված մեր պետության ապագան:
Կարելի է պատկերացնել բարձր դասարանների այն աշակերտների դեմքը, որոնք հետաքրքրվում են քաղաքական անցուդարձով ու կկարդան փոխվարչապետի մտքերը: Կկարդան ու կտարակուսեն:
Լիլիթ Մակունցին կրթությա՞ն, թե՞ փորձառության հիման վրա նշանակեցիք դեսպան: Էդուարդ Աղաջանյանին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրելիս ինչո՞ւ մոռացաք դիվանագիտական փորձառության իսպառ բացակայությունը: Վահան Քերոբյանին նախարար նշանակելի՞ս ինչ չափորոշիչներով եք առաջնորդվել: Ոչ մի տեղ երբեք չաշխատած մարդկանց ինչպե՞ս եք դարձրել պատգամավոր:
Թիթիզ բառեր գրելու փոխարեն ասեք՝ շնորհավոր սեպտեմբերի 1 և վերջ: