...

Փաստորեն պատերազմը կինո էր

Փաստորեն պատերազմը կինո էր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Ես չեմ համարում, որ հակառակորդը հաղթել է մեզ»:

«ՉԻ». Հովիկ Աղազարյանը մեզ հիշեցնում է այն չուկչային, որը տանը տեսաերիզ է գտնում, միացնում է, իսկ այնտեղ իր կինը սիրեկանի հետ ժամանակ է անցկացնում: Շոկի մեջ է ընկնում, զայրանում, բայց վերջում թեթևացած շունչ է քաշում. «Փառք աստծո, էս փաստորեն կինո էր»:

Հիմա Հովիկ Աղազարյանը երևի մտածում է, որ պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով, մարդկային և տարածքային կորուստներով, ընդամենը կինո էր, նայեցին, անցավ գնաց: Ու այդ կինոն իրականության հետ որևէ կապ չունի: Իսկ եթե կապ չունի, ուրեմն՝ հակառակորդը չի հաղթել: 

Հովիկ Աղազարյանի պահով մի ուրիշ անեկդոտ էլ կա, բայց էդ մեկը մի քիչ 18 պլյուսոտ է, չենք պատմում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ