...

Փաստորեն պատրաստ են եղել դավաճանության

Փաստորեն պատրաստ են եղել դավաճանության

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այսքանից հետո, իմանալով այն, ինչ գիտի հիմա, կընդունե՞ր Լավրովի պլանը, պատասխանել է՝ ոչ:

«ՉԻ». Ու սա ամենահետաքրքիրն է. այս 17 կոչվող ուժերը, որոնց կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Իշխան Սաղաթելյանն է, Նիկոլ Փաշինյանին դավաճան են համարում մի բանի համար, որը պատրաստ են եղել անել հենց իրենք, ու դա հրապարակավ ընդունում են:

Տրամաբանենք. Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր Լավրովի պլանին: Ավելին, այն համարում էր Հայաստանի համար կործանարար: Այդ իսկ պատճառով հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեց, չկանխեց պատերազմը, մինչև վերջ մերժեց Լավրովի պլանի հիման վրա պատերազմի դադարեցումը և վերջում ստորագրեց պարտության համաձայնության տակ, որով տարածքային հսկայական կորուստներ ունեցանք, ունեցանք բազմաթիվ զոհեր, ջախջախված բանակ և անորոշ ապագա:

Հիմա Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ նույն բանն էլ ինքն էր անելու: Որովհետև չընդունելով հակամարտության կարգավորման առաջարկները, տվյալ դեպքում՝ Լավրովի պլանը, իրադարձությունների շղթան բերելու էր նույն արդյունքին: Հիմա այս դաշնակը, Փաշինյանին մեղադրելով դավաճանության մեջ, հայտարարում է, որ նույն դավաճանությունն ինքն էլ էր անելու: Բառացի չի ասում, դաշնակներն ընդհանրապես չեն ընդունում, թե ժամանակին ինչ աղետներ են բերել հայ ժողովրդի գլխին, դա ներկայացնում են որպես հերոսական էջեր: 

Թե որ սխալ բան ենք ասում, թող ասեն, տեսնենք՝ ինչն է սխալ: Մենք ընդամենը հարց տանք Իշխան Սաղաթելյանին. դու ո՞նց ես Նիկոլին դավաճանության մեջ մեղադրում, եթե վերջինս արել է այն, ինչ դու ես ցանկացել և պատրաստ ես եղել անել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ