ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը գրել է. «Աշունը թեժ է լինելու: Շատ շուտով հայ ժողովուրդը պետք է կարողանա ասել իր խոսքը և անել իր քայլը Պատրաստվեք: Շուտով»:
ՉԻ.- Այ մարդ, էն գյոզալ թեժ ամառը պրծավ, բան չարեցիք: Ջերմաստիճանը մի պահ +40 էր, իսկը ազգը փրկելու եղանակ էր:
Թե չէ, աշնան թեժս ո՞րն է: Ձեր համար դաս չեղա՞վ, որ նախորդ աշունները, գարունները, ձմեռները թեժ չեն ստացվում: Ամենաշատը +28,5: Դրանով հազիվ տաք աշուն կարելի է խոստանալ:
Ավելի լավ է, պատրաստվեք ամռանը: Շուտով... շատ շուտով, մի 10 ամսից: