...

Լոցման ջան, գազ տուր

Լոցման ջան, գազ տուր

ԱԺԲ ներկայացուցիչները լուսանկարներ են հրապարակել և գրել. «Բևեռի աջակիցների ավտոշարասյունն ուղեկցում է ֆրանսիական հումանիտար օգնության բեռնատարները»։

«ՉԻ». Արդեն պատկերացնում ենք, որ բևեռականների ինքնակենսագրական անկետաներում նոր տող է ավելանալու. բացի նրանից, որ Կանադաներից ու Լոսերից անդուլ պայքար են տանում հանուն Հայաստանի, Արցախի, Քուռ-Արաքսյան Հանրապետության և Վիլսոնյան Հայքի, հիմա նաև գրելու են, որ 2023թ. օգոստոսի 30-ին մասնակցել են ֆրանսիական հումանիտար օգնության բեռնատարներին ուղեկցելու սուրբ գործին:

Մի հատ ձկան տեսակ կա, լոցման է կոչվում: Այս ձուկը նրանով է հայտնի, որ մշտապես ուղեկցում է շնաձկներին: Հենց այնպես չեն ուղեկցում, սպասում են, որ շնաձուկը հացն ուտի, պրծնի, թերմացքներով սնվեն, պլյուս, շնաձկան մաշկը մաքրում են պարազիտներից: Այսինքն՝ այդ ուղեկցելուց իրենց դիվիդենտներն են քաղում:

Հիմա էս մեր ընկերներն էլ իրենց դիվիդենտներն են քաղում: Մեր քաղաքական լոցմաններն են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ