...

Վրա կտաք, բա ի՞նչ

Վրա կտաք, բա ի՞նչ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը գրել է. «Լեռնային Ղարաբաղի կապիտուլացիան ստորագրած անձինք պետք է քաջ գիտակցեն, որ Երևանում ստորագրված` Ղարաբաղին վերաբերվող որևէ փաստաթուղթ ոչ մի իրավական ուժ չունի: Նմանատիպ ցանկացած «օրենք», ցանկացած «որոշում» առոչինչ է և ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության պետական և իրավական կառուցվածքի հետ»:

«ՉԻ». Յա, տես, է՜, ինչ քաջ են, ինչ դուխով են վրա տվել Արցախի ղեկավարներին: Երբ գոռում էին. «Արցախը Հայաստան է ու վերջ», Արցախի ղեկավարներին շան տեղ չէին դնում, ու էն ժամանակ Արցախը փաստորեն Հայաստանի Հանրապետության պետական և իրավական կառուցվածքի մի մասն էր: Հիմա գոռում են. «Արցախը Ադրբեջան է ու վերջ», էլի շան տեղ չեն դնում:

Մի քիչ էլ գնա, Արցախի ղեկավարներին բռնելու են՝ անջատողական գործողությունների և Ադրբեջանի սահմանադրությունը խախտելու համար:

Բայց ինչ խորհրդանշական է, որ այս իշխանությունները Արցախի ղեկավարությանը անվանում են կապիտուլյանտ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ