...

Պետք է ամաչեցնել հակառակորդին

Պետք է ամաչեցնել հակառակորդին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակին, ասել է. «Այդ հսկայական տարածքը այս ժամանակամիջոցում միգուցե հնարավոր չի եղել կահավորել, կամ միգուցե մենք թերացել ենք կամ չենք հասցրել: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն պետք է իրավունք վերապահի նմանատիպ քայլեր անելու»:

«ՉԻ». Հա էլի: Ճիշտ է ասում: Կուզենք՝ սահմանները կկահավորենք, կուզենք՝ չենք կահավորի: Ադրբեջանի ի՞նչ գործն է, որ օգտվում է դրանից: 

Օրինակ՝ Ալիևը չի՞ ամաչում, որ մեր տարածքներ է մտնում: Հարևանները տեսնես վրան մուննաթ չե՞ն գալիս, ասեն՝ Իլհամ, մի արա նման բաներ: Տես, Հովիկ Աղազարյանն է նույնիսկ ասել, որ իրավունք չունես Հայաստանի սահմաններում զորք կուտակես, մարդկանց քնահարամ անես: Սիրուն չի:

Այնպես որ, Հովիկ Աղազարյանը պետք է նույն ոգով շարունակի: Ավելին, ճիշտ կլինի, որ խորհրդարանում քննարկման դնի Ադրբեջանին պաշտոնապես ամոթանք տալու բանաձև, որը Ալիևին աշխարհի առջև խայտառակ կանի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ