...

Պետրոսն է մեղավոր, որ լավ չի սովորել

Պետրոսն է մեղավոր, որ լավ չի սովորել

«Որպես պատգամավոր` պահանջում եմ, որ Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի իր ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար». Անի Սամսոնյան:

«ՉԻ». Միանում ենք տիկին Սամսոնյանի պահանջին: Այո, Պետրոս Ղազարյանը պետք է ներողություն խնդրի: Ներողություն խնդրի, որ Սամսոնյանը դպրոցում և համալսարանում լավ չի սովորել: Ներողություն խնդրի, որ հարցերը նախապես չի ուղարկել տիկնոջը, որպեսզի նա պատրաստվի: Ներողություն խնդրի, որ իր միջոցներով պատմության կրկնուսույց չի վարձել պատգամավորի համար:

Զավեշտալի է, երբ նման պահանջ է դնում նախկին լրագրողը: Առավել զավեշտալի է, երբ նման պահանջ է դնում միշիկական լրատվամիջոցի նախկին լրագրողը: Ինքը պետք է որ հիշի, թե «Արմնյուզի» լրագրողներն ինչպես էին հարձակվում այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների վրա:

Պետրոս Ղազարյա՞նն է մեղավոր, որ Սամսոնյանը որոշել է մեկնաբանել մի գիրք, որը չի կարդացել: Ղազարյա՞նն է մեղավոր, որ Սամսոնյանը տեղյակ չէ, թե որ դասարանից են հայոց պատմություն անցնում:

Օրեր առաջ տիկինը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր ռուսերեն գրառումով. никогда не сдавайся, позорься до конца: Տպավորություն է, որ որոշել է կուրորեն հետևել այս խորհրդին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ