...

Չի փրկելու

Չի փրկելու

Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) վերսկսվել Է «Հայոց լեզու» դասընթացը: Aravot.am-ը հայտնում է, որ դասընթացի ընթացքում հետազոտողները մշտապես կհետևեն հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, կպատրաստեն նմանատիպ նյութեր, հայերեն աղբյուրներից կստանան ավելի լիարժեք տեղեկատվություն Հայաստանի տնտեսական վիճակի և այլ հարցերի մասին, ինչպես նաև հանդես կգան գիտական հոդվածներով և կտեղեկացնեն միջազգային հանրությանը:

ՉԻ.- Չէ, չէ, չանցավ: Մեկ է, դա չի փրկելու Պետրոս Ղազարյանին ու իր ԿԳԼՄՆՍ փոխնախարար կնոջը: Ինչ-որ շարժման առաջնորդ, պոտենցիալ վարչապետ Էդգար Ղազարյանն արդեն ասել է, որ երկուսին էլ հանելու է գործից, ուրեմն հանելու է: Հատկապես՝ փոխնախարարին, որպեսզի կրթական համակարգում հանկարծ թուրք-ադրբեջանական լեզուներ չսովորեն: 

Բացառված չէ, որ ադրբեջանցիները սրանով ուզում են շեղել մեր ուշադրությունը ու կրակի տակից հանել հաստիքային կրճատման ենթակա բոլոր այն կասկածելի դեմքերին, որոնք թուրք-ադրբեջանական լեզուներ են քարոզում: Լրիվ թուրքական դիվանագիտություն է, հաստատ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ