...

20 րոպե, որոնք ցնցեցին թեկնածուին

20 րոպե, որոնք ցնցեցին թեկնածուին

Վարչապետի թեկնածու Էդգար Ղազարյանը գրել է. «Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 24-ի հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը, 20 եթերային րոպեներից շուրջ 10-ը զբաղեցնելով, ինձնից հետևողականորեն ուզում էր լսել Կառավարության գործունեության ծրագիր, որը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված է երեք ժամ ժամանակ։

Քանի որ Պետրոս Ղազարյանի կինը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, իսկ ներկայում զբաղեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնները, խոստանում եմ, որ նոր կառավարությունը առաջին քայլով կչեղարկի իր կնոջ նախաձեռնությունը, որով ադրբեջաներենն ու թուրքերենը պետք է դասավանդվեն Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի փոխարեն կվերականգնվի Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության դասավանդումը»:

«ՉԻ». Բռավո: Այ, վռազ երևում է, որ մարդը ճիշտ վարչապետական ուղու վրա է: Ծրագիր արդեն ունի, կոնկրետ անուններ տալիս է, պայքարում է հովանավորչության դեմ: Ահա թե ինչպես պետք է լուծել նրանց հարցերը, ովքեր քեզ հունից հանում են հարցազրույցների ժամանակ: Սկսում ես ընտանիքից: 

Բայց հիմա մի հատ ականջներդ փակեք. թաքուն բան ունենք ասելու Էդգար Ղազարյանին: Պրն Ղազարյան, սըսս, շշուկով ենք ասում, էս Պետրոս Ղազարյանի հորեղբոր բաջանաղի մորքուրի աղջիկը Երևանի դպրոցներից մեկում դասարանի ավագ է: Որ վարչապետ դառնաք, չմոռանաք նրան զրկել ավագի թևկապից: Իսկ հետո ստիպեք, որ թևկապի փոխարեն գլխաշոր կրի. սուրբ կանանց պես:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ