...

Պանդորայի կոռուպցիոն «յաշիկը»

Պանդորայի կոռուպցիոն «յաշիկը»

ՀՀ վարչապետի թեկնածու Էդգար Ղազարյանը 24TV-ի եթերում հայտարարել է. «Եթե վարչապետ դարձա, Պետրոս Ղազարյանին Հ1-ից եմ հեռացնելու, կնոջը՝ ԿԳՄՍ-ից»: Հարցին, թե ի՞նչ կապ ունի կինը, ասել է. «Դա կոռուպցիոն դրսևորում է. ընտանիքի տարբեր անդամներով, նույն իշխանության մեջ գտնվելով տարբեր պաշտոններում»:

ՉԻ.- Առաջին անգամ ենք լսում, որ Հ1-ի լրատվականի ղեկավարի ու ԿԳՄՍ փոխնախարարի՝ մի ընտանիքից լինելը կոռուպցիոն դրսևորում է: 

Հասկանում ենք, որ Էդգար Ղազարյանն այլևս չի ներելու Պետրոսին՝ այդ չարաբաստիկ հարցազրույցի համար, բայց վարչապետի հայտ ներկայացնողը մի քիչ ավելի գլոբալ ծրագրեր պետք է ներկայացնի, ոչ թե՝ ընկնի իր համար անդուր մարդու ընտանիքի ետևից:

Եվ հետո, սրանով Էդգար Ղազարյանը պանդորայի մի հատ մեծ արկղ է բացում: Բա որ Պետրոս Ղազարյանի ու Ժաննա Անդրեասյանի պահը կոռուպցիոն դրսևորում է համարվում, պատկերացնո՞ւմ եք, այդպիսի քանի հարյուր կոռուպցիոն դրսևորում է եղել նախկին իշխանությունների օրոք, որոնց ներկայացուցիչ է նաև Էդգար Ղազարյանը:

Օրինակ, Հ2 հեռուստաընկերության ղեկավարը Սամվել Մայրապետյանն էր, որն իր կնոջը՝ Քյալյան ազգանունով, տարավ, Բժշկական համալսարանի ռեկտոր սարքեց: Ինչպես այն ժամանակ մամուլն էր գրում, ահռելի գումարի դիմաց: Կամ Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը: Հերթով այս օրինակները կարող են Էդգար Ղազարյանի դեմը դնել: 

Դրա համար խորհուրդ կտանք նախընտրական ծրագրից հանել այս կամ այն մարդուն վնաս հասցնելու համար կնոջը վնաս հասցնելու դրույթը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ