...

Պլանը օրենք է, կատարումը՝ պարտք․․․

Պլանը օրենք է, կատարումը՝ պարտք․․․

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողը, դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ինչ-որ քաղաքացուց ապօրինի կերպով հրազեն է գնել և փոխանցել բաժանմունքի պետին, ապա բաժին է ներկայացել մի քաղաքացի, որի անունով էլ գրանցվել է տվյալ զենքի կամավոր հանձնումը։

Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այդ ոստիկանի «վզին» զենքի կամավոր հանձնման պլան են դրել՝ սպառնալով պլանը չկատարելու դեպքում ազատել աշխատանքից, կամ էլ «դրական ցուցանիշ ապահովելու» դեպքում այնքան պարգևավճար են խոստացել, որ ոստիկանը որոշել է իր միջոցներով զենք առնել ու հանձնել։ 

Հուսանք՝ նույն մեխանիզմները չեն գործի նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ մարմնավաճառության դեմ պայքարի ոլորտներում, որովհետև այդ դեպքում որոշ ոստիկաններ ստիպված կլինեն «համապատասխան ծառայություններ» մատուցել ու կամավոր ինքնաբացահայտվել։ Իսկ որ մեր ոստիկանությունը կամաց-կամաց դառնում է «սովետ»՝ ակնհայտ է։ Համենայն դեպս՝ «Ծերունի ավազակները» ֆիլմը Սովետական Միությունում են նկարել։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ