...

«Պլենդուզի մակարդակը»՝ արևելագիտականում

«Պլենդուզի մակարդակը»՝ արևելագիտականում

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, ըստ որի Ռուբեն Մելքոնյանը ժամանակին ընդդիմադիր ուսանողներին ուղղորդել է և պահանջել է չքննադատել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ դա կարող է ազդել ուսանողների առաջադիմության վրա:

«Ավետիք Իսահակյանի պես մտածում էի, թե ինչ լավություն եմ արել այդ «արևելագետին», որ հարուցել եմ նման երախտամոռություն և հիշեցի, որ թույլ եմ տվել սահմանված ժամկետների խախտումով (ուշ էր ներկայացրել աշխատանքը ղեկավարին) մասնակցել դիպլոմային աշխատանքի պաշտպանության և մի կերպ ավարտել ԵՊՀ-ն»:

«ՉԻ». Մի հայտնի խոսք կա. ասա՝ ով է ուսանողդ, և ես ասեմ, թե ինչ դեկան ես դու: Դե, եթե Ռուբեն Մելքոնյանի ուսանողը Վահագն Ալեքսանյանն է, սա արդեն խոսում է դեկանի մասնագիտական որակների մասին, մանավանդ, որ դեկանն է ասում, որ թույլ է տվել, որ պատգամավորը մի կերպ ավարտի ԵՊՀ-ն: 

Մենք իրականում չգիտենք, թե ինչպիսի արևելագետ է եղել Վահագն Ալեքսանյանը, դեկան Ռուբեն Մելքոնյանի օրոք շատ-շատերն են մի կերպ ավարտել ԵՊՀ-ն: Եվ դա, դեռ մեղմ ասած:
Բայց մի ուրիշ խոսք էլ կա. ասա՝ ով է դեկանդ, և ես ասեմ, թե ինչ պատգամավոր ես դու: Այստեղ Վահագն Ալեքսանյանի բախտն առանձնապես չի բերել: Ինքը չի կարող լավ, խելացի, տրամաբանող քաղաքական գործիչ լինել, եթե Ռուբեն Մելքոնյանի պես դեկան է ունեցել: 

Առիթը եկել է, պետք է հիշեցնենք. սա այն Ռուբեն Մելքոնյանն է, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին պարտության պատասխանատու համարելուց պարտադիր նշում է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Սա այն դեկանն է, որը կանգնում, քոչարյանական գլխավոր քարոզչամիջոցում հայտարարում է, թե Թուրքիան խիստ մտահոգ է Փաշինյանի ճակատագրով, տենց բան մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում է եղել: Հերիք չէ, որ Տեր-Պետրոսյանի անունը անկապ կպցնում է Նիկոլին, մի հատ էլ Թուրքիայի սիրելի է որակում: Պլենդուզի մակարդակ:
Երեկ մի հատ տափուկ փաստաբան կոչեցյալի գրառմանն էինք անդրադարձել, որտեղ նա Տեր-Պետրոսյանին խոսքեր էր վերագրել, որն Առաջին Նախագահը երբեք չի ասել: Ու Տեր-Պետրոսյանի նկարը՝ Նիկոլի նկարի հետ մասին: Մեր մոտ հարց էր առաջացել, թե ով է դրան փաստաբանի արտոնագիր տվել:

Նույնն էլ Ռուբեն Մելքոնյանի դեպքում է հարց առաջանում. սրան ո՞վ է դեկան նշանակել, ինչի՞ է մինչև հիմա այդ յուղոտ պաշտոնին: Էս «ճ» կլասի դեկաններով կրթությո՞ւն ենք զարգացնելու, նոր և բանիմաց գիտնականնե՞ր ենք ունենալու: Սրանց պրիմիտիվիզմն ու էժանագին, բամբասչի մտքերը մեր պետությանը օգո՞ւտ են տալու, թե՞ վնաս: 

Թե որ մեջը մի գրամ արժանապատվություն ու տղամարդկություն կա, թող իր խոսքերը հիմնավորող փաստեր ներկայացնի: Թող մի հատ ասի, թե հայ-թուրքական հարաբերություններն ինչ մակարդակի են եղել նախկին ղեկավարներից յուրաքանչյուրի օրոք, այդ հարաբերություններից Հայաստանը ինչ է շահել, ինչ վնաս կրել, Թուրքիան ինչ է շահել: Մի հատ տեսնեինք, թուրքերը ում ճակատագրով ամենաշատը պետք է մտահոգ լինեին: 

Վահագն Ալեքսանյան, քեզանից պատգամավոր դուրս չի գա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ