...

Փողոց առ փողոց, դալան առ դալան

Փողոց առ փողոց, դալան առ դալան

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» դեռևս շարունակելու է իր գործունեությունը՝ հավելելով, որ հնարավոր է՝ Բաղրամյան պողոտան բացեն ու փոխարենը այլ փողոց փակեն։

«ՉԻ». Միայն ողջունել կարելի է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» մտադիր չէ հրաժարվել հայրենիքի փրկության փորձերից:

Բաղրամյան պողոտայով հայրենիք փրկելը չստացվեց: Մի բան էն չէր: Ուրեմն, պետք է մի քիչ ներքև իջնել և Մաշտոցի պողոտան փակել: Հայրենիքի փրկության համար դա վատ տարբերակ չէ: Հետո, մի 20 օր անց, երբ խորովածի պաշարներն ավարտվեն, կարելի է տեղափոխվել Խորենացի պողոտա: Փակելու համար շատ հարմար է: 

Ու այսպես մանրից պետք է հասնել ՏԷՑ-ի կռուգ: Այնտեղ տարածքը մեծ է, հետո հիշարժան է իր քրեական ճակատամարտերով, բացի այդ, ավտոպահեստամասերի խնդիր ունեցող վարորդները՝ ուզած-չուզած, պահի տակ միանալու են շարժմանը, ինչը կարող է նոր շունչ հաղորդել ազգի փրկությանը: 

Բայց եթե հանկարծ այս սցենարն էլ չաշխատեց, ճար չկա, պետք է անցնել պլան Բ-ին, այսինքն՝ դալաններ փակել: Թե որ սա էլ օգուտ չտվեց. մնում է ամենավերջին տարբերակը՝ որևէ շենքի շքամուտք փակել, գերադասելի է, որ շենքը բակ ունենա ու խորովածի մանղալ: Չպետք է վհատվել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ