«Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»:
Հայտարարության հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է:
«ՉԻ». Աղազարյանը ուշացումով, բայց այնուամենայնիվ խոստովանում է, որ սխալ է ապրել իր քաղաքական կյանքը:
Սկզբում դաշնակցական, իսկ այնուհետև իմքայլական պատգամավորն իր ողջ քաղաքական կյանքն անց է կացրել կուսակցություններում, որոնք Քարվաճառի վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքն են ունեցել: Դաշնակցականները մշտապես հայտարարել են, որ Քարվաճառը պետք է ոչ միայն չվերադարձվի, այլև պետք է նոր տարածքներ գրավել: Օրինակ՝ Միր Բաշիրը և Գյանջան: Ըստ էության՝ նույն համոզմունքն են ունեցել նաև Աղազարյանի ներկայիս կուսակցական բոսերը. «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կամ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում էր, որ եթե խոսում եք պատերազմի մասին, ապա Արցախի ժողովուրդը արդեն պատերազմով հարցը լուծել, վերջացրել է:
Իհարկե, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես է իրեն զգում Աղազարյանը, բայց այնուամենայնիվ հարցնենք՝ պարոն Հովիկ, ինչպե՞ս ես հաջողացրել տարիներ շարունակ աշխատել վերոհիշյալ թիմերում, երբ ամբողջովին հակառակ տեսակետներ ու մոտեցումներ ես ունեցել: Որքան խորն ես պահել համոզմունքներդ, որպեսզի ոչ ոք չնկատի, որ ամենևին էլ պայքարող ոչմիթիզական չես:
Դուխ ունենայիր, ներկայիս շեֆիդ ասեիր: Ասեիր՝ տղա՛ ջան, արկածախնդրությամբ մի՛ զբաղվիր: Բայց դուխդ չի բավարարել, քանի որ կկորցնեիր մանդատդ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: