«Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու փաստը, ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։
ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ»։
Սա հատված էր «Վերնատուն» ակումբի հայտարարությունից:
«ՉԻ». Միայն այսքա՞նը, պարոն Մանուկյան և ատենակալներ: Ամիսներ շարունակ համոզեցիք, խնդրեցիք, հորդորեցիք, շանտաժի ենթարկեցիք պարոն Ծառուկյանին, իսկ հիմա մի հատ շարքային հայտարարությա՞մբ եք բավարարվում: Հերթական անգամ թռչում եք գնացքից՝ ընկերոջը թողնելով առանց տոմսի և սնունդի:
Ձեզ վերամբարձ անունով եք կնքել՝ «Վերնատուն», իբր ներկայացնում եք ազգի սերուցքը: Ձեր համար նորմալ է, որ կուսակցության ղեկավարը պատգամավորներին տարիներ շարունակ պահել է փաստաթղթային կախվածության մեջ, վերաբերվել այնպես, ինչպես իրենց հարաբերությունները կարգավորում են ընդհատակյա վաշխառուները՝ ստիպելով թուղթ ստորագրել, որ եթե գումարը չվերադարձնես, կխլենք տունդ:
Քաղաքական հարաբերությունները կոմպրոմատներով կառուցելու պրակտիկան, ընտրակեղծարարությունը, քաղաքական թրաֆիկինգը դատապարտելու փոխարեն ձեզ գցել եք համապատասխան բախչեքը և փորձում եք պաշտպանել ինչ-որ մեկին:
Ինչևէ, արեք վերջին լավությունը և Գագիկ Ծառուկյանին հռչակեք ձեր միավորման հեռավար անդամ, անգամ կարող եք հռչակել խղճի կալանավոր, միևնույն է՝ վաղուց ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում: