«Պուտինի խոսքերը հստակ էին. միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է». Նաիրա Զոհրաբյան:
«ՉԻ». Այն, որ Պուտինը կարող է մի բան ասել, լրիվ ուրիշ բան նկատի ունենալ, նորություն չէ: Ի վերջո, աշխարհի բոլոր ղեկավարներն էլ այդպես են վարվում:
Բայց եթե տիկին Զոհրաբյանը փորձում է մեկնաբանել Պուտինի խոսքերը, ապա չպետք է կասկածի տակ դնի հայ ժողովրդի ռուսերենի իմացությունը: Պուտինի խոսքերով՝ Փաշինյանը քաջություն է դրսևորել և խիզախ որոշում կայացրել: Համաձայն ենք այդ բնորոշման հետ, թե ոչ, խոսակցության այլ թեմա է: Բայց նշելով, թե մեկը խիզախ է և քաջ՝ չեն ակնկալում, որ դրանից տպավորություն կստեղծվի, թե նա միակ մեղավորն է:
Եթե Զոհրաբյանը մի փոքր քաջություն ունենար, պետք է հստակ հայտարարեր, որ համաձայն չէ Պուտինի բնորոշումների հետ, հայ ժողովուրդը չի կարծում, որ Փաշինյանը քաջ է և խիզախ:
Օրինակ, եթե վաղը Պուտինը հայտարարի, որ Ծառուկյանը բարձրահասակ է և շատ խելացի, որքանո՞վ տեղին կլինի որևէ իմքայլականի մեկնաբանությունը, թե Պուտինը հստակ ասաց՝ Ծառուկյանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: