Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 66-ամյակի առթիվ.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար»:
«ՉԻ». Դա շատ նորմալ է, որ երկրի ղեկավարը շնորհավորում է իր ֆորպոստի նախկին ղեկավարին:
Միայն թե, շնորհավորական ուղերձում մի սխալ կա: Ռոբերտ Քոչարյանը շատ բան է արել ոչ թե ժամանակակից Հայաստանի, այլ Ռուսաստանի զարգացման համար: Հայաստանի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները նվիրել է Ռուսաստանին, գազաէներգետիկ ամբողջ համակարգը ստրկատիրական պայմանագրերով հանձնել է Ռուսաստանին: Մի խոսքով, մարդը ի շահ Ռուսաստանի ականավոր գործունեություն է իրականացրել:
Այնպես որ, Հայաստանի տեղը Ռուսաստան ես գրում, լրիվ տեղն է ընկնում: