...

Փողոց դուրս չեն գա

Փողոց դուրս չեն գա

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝ ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել»:

«ՉԻ». Սա սովորական դաշնակցական սուտ ու մանիպուլյացիա չէ: Սա այն որակական բնութագրիչն է, որը 30 տարի ուղեկցում է Դաշնակցությանը:

Միայն անցյալ տարվա հոկտեմբերին դրսևորած դիրքավորումը ջախջախում է Սաղաթելյանի հավաստիացումները: Հոկտեմբերի 19-ին կառավարությունում արտախորհրդարանական կուսակցությունների հետ հրավիրված հանդիպման ժամանակ Դաշնակցության հնչեցրած տեսակետները լավագույնս են արտացոլում այդ կուսակցության կեղծավորությունը:

Իշխան Սաղաթելյանն ինքն է խոստովանել, որ Փաշինյանին ասել է՝ շարունակիր պատերազմել, հաղթես՝ ամբողջ հաղթանակը քոնն է, պարտվես՝ միայն դու ես պատասխանատու: Մինչդեռ մեկին փոսը հրելու և այնուհետև նրանից դավաճան կերտելու մտադրություն չունեցողը նման հայտարարություններ չէր անի: Հոկտեմբերի 19-ին իրավիճակն արդեն շատ վատ էր, հարավը, այդ թվում՝ Հադրութը, կորսված էր: Ռեսուրսներն արդեն սպառման եզրին էին, և հայրենիքի մասին իսկապես մտահոգվածը պետք է կոչ աներ է՛լ ավելի չվատացնել վիճակը, ընդունել Պուտինի առաջարկներն ու չնպաստել նոր տարածքների կորստին ու հազարավոր զոհերին:

Եթե գործող իշխանությունը մինչև նոյեմբերի 9-ը նոր, շատ վատ փաստաթուղթ է ստորագրելու, ապա հայրենասեր ընդդիմությունը պարտավոր է օր առաջ փողոց դուրս գալ, որպեսզի կանխի դա:

Դուրս չեն գալիս, որ հանկարծ չխոչընդոտեն Պուտինի ծրագրերին, բայց պոստֆակտում արձանագրեն՝ գործող կառավարությունը կրկին դավաճանեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   839 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ