...

Поздравляю Шарик, ты балбес!

Поздравляю Шарик, ты балбес!

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանը հռչակվել է վետերանների աշխարհի չեմպիոն։ Շնորհավորում եմ Օլիմպիադայի և աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոնին՝ այս բարձունքը նվաճելու առթիվ։

Հ.Գ. Հպարտանալ պետք է Վահանյանի նման պարկեշտ, համեստ, տաղանդավոր ու հայրենասեր մարդու ձեռքբերումով, ոչ թե ԱԺ ամբիոնից գովազդել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածի սեռափոխված դոպինգային սկանդալները»:

«ՉԻ». Եկեք հիշենք, թե ինչ ԱԺ փոխխոսնակներ ենք ունեցել. Արա Սահակյան, Արտաշես Թումանյան, Կարապետ Ռուբինյան, Յուրի Բախշյան... դուք պատկերացնո՞ւմ եք, որ նրանցից որևէ մեկը այսպիսի էժանագին գրառում կամ հայտարարություն աներ, ինչպես Շարմազանովը: Վերցնեին, շնորհավորեին մեր որևէ մարզիկի հաջողությունը, հետո վերջում ասեին՝ Վազգեն Մանուկյանը «մունդառ» մարդ է, կամ՝ շնորհավոր Արոնյանի հաղթանակը, բայց Աշոտյան ***:

Իսկ Շարմազանովն այդպես է անում: Որովհետև պետական գործիչ չի եղել, այլ ընդամենը՝ Սերժ Սարգսյանի սազանդարը: Պատկերացրեք, թե 20 տարի «ճ» կլասի ինչ մարդիկ են երկիրը ղեկավարել, երբ մարզիկի հաջողությունը կարողացել են միավորել ընդդիմախոսներին հայհոյելու հետ:

Շարմազանովը մեզ հիշեցրեց Կոտ Մատրոսկինին՝ «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմից, երբ Շարիկին շնորհավորական բացիկ է ուղարկում. «Шарик, поздравляю С Новым Годом, ты балбес!»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1837 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ