...

Քավության էծերը

Քավության էծերը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու դեպքին, ասել է. «Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և փորձենք ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»:

«ՉԻ». Իսկ ո՞վ ասաց, որ ամեն ինչ մի մարդու վզին են փորձում փաթաթել: Պատասխանատուները մեկից շատ են. սկսած՝ վարչապետից, ՊՆ նախարարից, վերջացրած՝ զորամասի հրամանատարով: 

Ու այս մարդիկ ոչ թե քավության նոխազ են համարվում, այլ ողբերգության պատասխանատուներ: Բա ո՞ւմ պիտի պատասխանատու համարենք. Ադրբեջանի Գենշտաբի պետի՞ն, թե՞ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին:

Եթե շատ եք նեղվում, որ միանգամից են փորձում «քավության նոխազ» դարձնել, լավ, էսօր չէ, վաղը դրա մասին կխոսվի, որ դա էլ չշահարկեք:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ