...

Որ ականջները չկտրեն

Որ ականջները չկտրեն

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է. «Անհրաժեշտ է արգելել հանցավոր ենթամշակույթի քարոզչություն պարունակող ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցադրությունը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն։ Այս նորմերը խախտելու դեպքում հեռարձակողը կտուգանվի իր եկամտի 0.02%-ի չափով»:

«ՉԻ». Չեղավ, չեղավ: Ուզում եք ասել, որ օրենքն ընդունվելուց հետո խորհրդարանի նիստերն այլևս չեն հեռարձակվելո՞ւ: Ոչ մի ֆիլմում այդքան քրեական ենթամշակույթ պարունակող տարրեր չկան, ինչքան խորհրդարանում: 

Մի հատ հիշեք. իրար ծեծել, քացի տալ, ապտակել, խառը կռիվ սարքել: Բա քֆուրնե՞րը: 

Էդ սաղ հեչ, բա քրեական հանցագործություն կատարելու սպառնալիքնե՞րը: Օրինակ՝ խորհրդարանում մեկն ընդդիմախոսների հասցեին ասել է. «Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը, ընդունեք որպես սպառնալիք»: Ծերից ծեր քրեական ենթամշակույթ է: Բայց գիտե՞ք՝ ով է այդ խոսքերի հեղինակը. այս նույն Արթուր Հովհաննիսյանը:

Ու նման բառապաշարով զինված մարդը հանցավոր ենթամշակույթի դարդն է լացում: 

Չնայած, մյուս կողմից լավ է. այլևս խորհրդարանական դատարկաբանությունները չենք տեսնի: Վատ օրենք չի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ