...

Բյուջեն կա, խաղաղությունը՝ ոչ

Բյուջեն կա, խաղաղությունը՝ ոչ

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե 2024 թվականի բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է, և ինքն այն ուզում է անվանել «ինչու ոչ՝ խաղաղության բյուջե»։

Եթե այդ խաղաղությունը լինելու է այնպիսին, ինչպիսին ժողովրդին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ապա ոչ մի բյուջեի կարիք էլ չկա, որովհետև հեքիաթների «սպասարկման» համար բյուջե պետք չէ, երազախաբության «սպասարկման» համար՝ առավել ևս։ 

Իսկ եթե խաղաղությունը լինելու է այն, ինչին գործնականում հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ապա 2024 թվականի բյուջեն պետք է բաժանել երկու մասի։ Մի մասը նախատեսել սահմանամերձ բնակավայրերի բռնահանված բնակչության առաջնային կարիքները բավարարելու համար, մյուս մասը «գլխանց» բաժանել ոստիկանական ուժերին՝ բողոքի զանգվածային ալիքները կասեցնելու համար։ Միայն այդպես է հնարավոր լինելու «սպասարկել» խաղաղության անվան տակ մեզ մատուցված հերթական աղետը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ