...

Բա ո՞նց ենք անելու

Բա ո՞նց ենք անելու

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին մտահոգում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահներ են տեղակայված։ 

«ՉԻ». Փաստորեն, իշխող խմբակցության պատգամավորներն այս հինգ տարվա մեջ ոչ մի անգամ չեն օգտվել «Զվարթնոց» օդանավակայանի սովորական անցակետերից: Միշտ VIP-ով են ինքնաթիռ նստել, դրա համար էլ չեն իմացել, որ օդանավակայանում ռուս սահմանապահներ կան: Զարմանալի է, թե ոնց են հիմա իմացել, տեսնես ո՞վ է նրանց ականջներին կաթեցրել այդ զարհուրելի փաստը:

Իշխող խմբակցության պատգամավորներին հայտնենք, բայց սա թաքուն, լրիվ ինկոգնիտո, մարդ չիմանա, որ... մարդ չկա, չէ՞, որ Գյումրիում ռուսական ռազմաբազա կա: Բա՜: Աչքով ենք տեսել: Ահավոր է, խիստ մտահոգիչ: Մի հնարով հասցրեք այս տեղեկությունը քպ-ականներին:

Ձեռի հետ էլ ասեք, որ Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների են տեսել: Մի հատ թող ստուգեն այս մտահոգիչ լուրը: Կարող է, ճիշտ են ասում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ