...

Канай отсюда!

Канай отсюда!

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի արարքների դրվագներ պարունակող ֆիլմերը պետք է ցուցադրվեն կեսգիշերն անց: 

«ՉԻ». Վերջ: Սրանից հետո երեխաները չեն կարող, օրինակ, «Դե, սպասի´ր» մուլտֆիլմը նայել: Հլը մի հատ էդ գելի վիճակը նայեք. ծխում է, գողական քայլում է, հանրային գույքը փչացնում է, մի հատ էլ ցանկանում է բռնություն գործադրել նապոյի հանդեպ: Քրեորեն հետապնդելի արարքների մի ամբողջ ծաղկեփունջ: Նույնը «Թոմն ու Ջերին»... 

«Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները», «Մենք ենք, մեր սարերը», Ջիմ Քերիի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը... սրանք ընդհանրապես պետք է գիշերը ժամը 4-ից հետո ցույց տալ: Ծերից ծեր քրեական ենթամշակույթ է: 

Մնում է էս պատգամավորին հարցնել. տղա ջան, բա դու պուճուր ժամանակ ի՞նչ ես նայել: Երևի ոչ մի բան, մենակ դրսում զիլինա է խաղացել: Միակ բանը, որը ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն հետապնդելի դրվագներ չի պարունակում:

Ուշ ա, բալիկ ջան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ