...

Քոչարյանը շատ դժգոհ կմնա

Քոչարյանը շատ դժգոհ կմնա

«Եթե այստեղ բարոյականության խնդիր էր, դա ուրիշ բան, բայց, եթե այստեղ կա նաև 2 միլիոնի հայց, նշանակում է, որ Սարգիս Քլոյանին իշխանություններն այլևս երևի փող չեն տալիս, այդ մարդը փողի պակաս ունի»։

Սա հատված էր Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի արձագանքից՝ կապված Սարգիս Քլոյանի կողմից իր դեմ հայց ներկայացնելու հետ:

«ՉԻ». Շատ անհարմար բան ստացվեց Շիրինյանի համար: Հաստատ Քոչարյանը դժգոհ է մնալու այս գրառումից: Իսկ թե ինչ է լինում, երբ նա դժգոհ է մնում, Շիրինյանը պետք է որ իմանա:

Նույն Քոչարյանը մի քանի հայցեր է ներկայացրել Փաշինյանի դեմ, որոնցում բացի բարոյական փոխհատուցումից, անպայման պահանջում է նաև նյութական փոխհատուցում: Այսինքն, ըստ Շիրինյանի տրամաբանության, Քոչարյանի որդիները նրան այլևս փող չեն տալիս, և նա ստիպված է նման ձևերով հոգալ իր ապրուստը:

Մի խոսքով, հեչ լավ բան չստացվեց: Անկախ դատական գործի հետագա զարգացումներից, Շիրինյանը ճիշտ կանի ապահովագրի իր կյանքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ