...

Բոլորը մեղավոր են, բացի «Հերոսից»

Բոլորը մեղավոր են, բացի «Հերոսից»

Մարտի 1-ի դատավարության ժամանակ Ռ. Քոչարյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ Մարտի մեկից հետո մեկ ամիս է պաշտոնավարել և լիազորություն չի ունեցել այն բացահայտելու։ Ու եթե մեկը պետք է դատվի, դա պետք է լինեն դատախազները, քննիչները, ապա գլխավոր դատախազը։

ՉԻ.- Դե իհարկե, մարտի 1-ի ոճրագործությունում բոլորը մեղավոր են, բացի Ռոբերտ Քոչարյանից: Մարդը ի՞նչ մեղավոր է, որ զորքերը սահմանից իրենք իրենց եկել, հասել են Երևան:

Դե իհարկե, իր նշանակած, իրեն հլու-հնազանդ ենթարկվող, հազարավոր շինծու գործեր թխած դատախազները՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, պիտի հանկարծ ու իրենց շեֆի դեմ գործ հարուցեին:

Պատկերացնում եք, խեղճ Ռ. Քոչարյանը տանը նստած, զարմացել է, միգուցև զայրացել, որ դատախազները մատը մատին չեն խփում, մարտի 1-ի գործը չեն բացահայտում: Երևի ամեն օր զանգահարել է Աղվան Հովսեփյանին ու հարցրել. «Հը, ի՞նչ եղավ, ինչի՞չես բացահայտում, աչքս ջուր կտրեց»:

Բայց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատարանում ի՜նչ դիպուկ ասաց. «Մեղադրյա՛լ Քոչարյան, տղամարդկություն ունեցիր և քո խստագույն պատիժը կրիր»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ