...

Փաստորեն նաև հեքիաթասաց է

Փաստորեն նաև հեքիաթասաց է

«Հերթական զեկույցներից մեկի ժամանակ նախագահը հարցրեց՝ դուք ուսումնասիրե՞լ եք այդ մարդու բողոքները, ես էլ պատասխանեցի՝ պարոն նախագահ, այդ մարդը մի քանի մարդ է սպանել ու նստած է բանտում, դիմումներն էլ ստուգել ենք: Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատասխանեց նախագահը, ես սա պատմել եմ միջազգային կառույցներում, և նա ասեց՝ «Աղվան, դու գլխավոր դատախազ ես, ինքը քեզ համար մարդասպան է, բայց ես այս երկրի նախագահն եմ, ու նա իմ երկրի քաղաքացին է, ես նրա շահերը նույնպես պաշտպանում եմ»»:

Չեք հավատա, բայց երկխոսությունը կայացել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Այդ մասին պատմել է Հովսեփյանը «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Տարիներ շարունակ պնդում էին, որ Աղվան Հովսեփյանը բացի շուրջպար բռնելուց նաև նկարել է սիրում: Բայց պարզվում է, որ այս մարդու տաղանդները անհամար են: Ընտիր հեքիաթասաց ենք կորցրել, չենք իմացել:

Մյուս կողմից՝ հնարավոր է, որ եղել է նման զրույց, և Հովսեփյանը իր մնացած քրեական գործերի նման չի ստեղծագործում:

Այդպիսի զրույց կարող էր տեղի ունենալ մեկ մարդու ճակատագրի վերաբերյալ: Եվ այդ մեկ մարդը թերևս Նաիրի Հունանյանն է: Քոչարյանը մշտապես հատուկ ջանասիրությամբ է զբաղվել ու հետաքրքրվել այդ մեկ մարդու ճակատագրով և կարող էր հերթական անգամ Աղվան Գառնիկիչից հետաքրքրվել, թե է՛լ ինչ կարող ենք անել Նաիրիի համար:

Ինչևէ, հույս ունենանք, որ ապագայում կձևավորվի այնպիսի իշխանություն, որը մանրակրկիտ կուսումնասիրի Աղվան Հովսեփյանի գործունեությունը, կբացահայտվի, թե որքան ճակատագրեր են խեղվել գլխավոր դատախազությունում ու քննչական կոմիտեում, որքան վատ է նա կատարել Ռոբերտ Արդարամիտի հրահանգները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ