...

Քուչակին քուչա գցեցին

Քուչակին քուչա գցեցին

ԿԳՄՍ նախարարությունն ի պատասխան Aravot.am-ի հարցմանը, թե ինչո՞ւ է հին և միջնադարյան գրականությունը հանվել դասագրքերից, պարզաբանել է. «10-րդ դասարանում ուսումնական նյութի կրկնությունից խուսափելու նպատակով, բայց և ժամանակագրության պահպանման սկզբունքից ելնելով՝ ուսումնական նյութի ուսումնասիրումը սկսվում է Խ․ Աբովյանով։ Միջնադարյան գրականությունը առաջարկվում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում՝ «Ինքնություն և մշակույթ» թեմայի շրջանակում»:

«ՉԻ». Դե, իհարկե: Նարեկացուց հետո էլ ֆրիկ-մրիկ սովորելը մի տեսակ ժամանակի անտեղի կորուստ է: 

Տաղանդավոր աշակերտներին, լինում է, չէ՞, որ միանգամից մի երկու դասարան բարձր են ուղարկում: Հիմա մենք հարուստ ու տաղանդավոր ժողովուրդ ենք, միանգամից 10-րդ դարից բարձրանում ենք 19-րդ դար:

Մեր մեջ ասած, հայ ժողովրդի պատմության մի ահագին հատված էլ կարելի է հանել. Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 2018-ի հեղափոխություն. թող երեխաները դա ուսումնասիրեն լրացուցիչ գրականության ցանկում՝ «Պատմության հակառակ կողմն ու արվեստ» թեմայի շրջանակում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ