...

Ռուսական քծիպություն

Ռուսական քծիպություն

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է միջազգային գործընկերների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ապակառուցողական, ռազմաշունչ հայտարարությունների և հնարավոր ռազմական ագրեսիայի հետ կապված, ասել է. «Արևմուտքի գործընկերներից լսում ենք աջակցության ազդակներ, նույնպիսի ազդակներ ՌԴ-ից չենք ստանում»:

«ՉԻ». Ախպոր պես, էդ ռուսներին մեկդ ասեք, թող մի երկու հատ ազդակ ուղարկեն: Թե չէ մի երկու հատ մոտորանավակ են ուղարկում, դրանով բավարարվում:

Շատ քծիպ են, ախր: Տեսնո՞ւմ եք՝ Արևմուտքն օրական 10-12 ազդակ է ուղարկում: Արդեն այնքան ազդակ է հավաքվել, որ չգիտենք, թե որտեղ տեղավորենք: 

Ճիշտ է, պրակտիկ առումով հայտնի չէ, թե Արևմուտքի ազդակներն ինչ օգուտ են տվել, օրինակ, Արցախը հայկական պահելու, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու գործում: Բայց դա կարևոր չէ, կարևորը, որ ուղարկեն: Արևմուտքն էլ ինչի՞ց շատ ունի՝ ազդակից. մինչև 2050 թիվը բոլ-բոլ ուղարկելու է:

Բա չէ, ռուսների նման: Քծիպ են, քծիպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ