...

Անհայրենիք «պետականամետները»

Անհայրենիք «պետականամետները»

«Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, մենք ուզում ենք ունենալ պետություն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նախադասության առաջին մասը հաստատ ճիշտ է՝ ՔՊ-ականները չեն ուզում ունենալ հայրենիք։ Իսկ երկրորդ մասի վերաբերյալ՝ կասկածում ենք․ հեչ չի երևում, որ ՔՊ-ականներն ուզում են պետություն ունենալ։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Հետաքրքիր է՝ ո՞վ է ՔՊ-ական այդ ջահելին ներշնչել կամ համոզել, որ պետությունն ու հայրենիքն անհամատեղելի, միմյանց բացառող հասկացություններ են։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում է, որ մեր հայրենիքը 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանն է, ու երբ Պապոյան Գևորգն ասում է «մենք չենք ուզում ունենալ հայրենիք», նա փաստորեն չի ուզում ունենալ 29,8 հազար քկմ տարածքով Հայաստան։ Ինչ վերաբերում է «մենք ուզում ենք ունենալ պետություն» արտահայտությանը, ապա պրն Պապոյանը երևի տեղյակ չէ, որ մենք արդեն 32 տարի է՝ պետություն ունենք։ Ավելին՝ կային ժամանակներ, երբ այդ պետությունը տարածաշրջանում լուրջ գործոն էր ու նույնիսկ հաջողացրել էր հայրենիքի մի հատվածի փաստացի ինքնիշխանությունն ապահովել։ Դա, եթե հիշում եք, տեղի էր ունեցել Ն․թ․ա․ (Նիկոլի թվարկությունից առաջ) 24 թվականին։ 

Ամեն դեպքում՝ ՀՀ օրհներգի փոփոխության մեկնարկը կարծես թե տրված է․ այն պետք է կոչել ոչ թե «Մեր Հայրենիք», այլ «Մեր պետություն»։ Եվ, հաշվի առնելով նիկոլական Հայաստանի այսօրվա վիճակը, վերականգնել Նալբանդյանի տեքստի նախնական տարբերակը՝ «․․․թշվառ-անտեր»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ