...

Քամելեոնն այսօր և 15 տարի առաջ

Քամելեոնն այսօր և 15 տարի առաջ

***
«Խոսելով Արարատի և Արագածի մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը լեռան մասին է, որովհետև քաղաքը Հայաստանի Հանրապետությունում է», Նիկոլ Փաշինյան, 22.03.2023:

«Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ», Նիկոլ Փաշինյան, 23.05.2023:

«Այն ուղերձները, որոնք ստանում ենք Թուրքիայից, դրանք հրապարակային են: Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է: Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է», Նիկոլ Փաշինյան, 25.01.2025: 

***
«Իսկ հայկական դիվանագիտությունը, իհարկե, չի գերազանցում հայկական ֆուտբոլի մակարդակը։ Ու Թուրքիայի հետ սիլիբիլին այնպես էր արվում, որ միակ երկաթուղային տարանցիկ երկիրը մտատանջությունների մեջ ընկնի (թե այս մտատանջությունները Նալբանդյանը որքանով կփարատի, կերևա այցի արդյունքներով)։ 

Փոխարենը` կարելի է Գյուլի պատվին ՀՖՖ խորհրդանիշի վրայից Արարատը ռադ անել, իսկ ազգիս «հայրենասեր» էլիտան, որ դեռ տարիներ առաջ նման քայլի համար մորթազերծ կաներ ուզածդ պաշտոնյայի, բերանը ջուր է առել», Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ», 13.09.2009:

Հ.Գ. Միանգամից ասենք, որ մեկնաբանություններն ավելորդ են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ