...

Սա վերջին պաշտոնն է լինելու

Սա վերջին պաշտոնն է լինելու

Մամուլի տեղեկություններով, առաջիկայում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի առաջադրվի որպես թեկնածու հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին և կնշանակվի Շիրակի մարզպետ:

«ՉԻ». Երևի ֆուտբոլ դիտելիս նկատած կլինեք, որ շատ աստղերի մարմինները, ոտքերը, ձեռքերը, դաջվածքներով են պատված: Օրինակ՝ Մեսիինը, Իբրահիմովիչինը... Մեզ թվում է՝ Սամվել Բալասանյանը սրանց բոլորին կծալեր, մի կողմ կգցեր:

Մի անգամ հպարտորեն հայտարարեց, որ իր ճակատին դաջված է «Օրինաց երկիրը», կրակն ընկավ: Դրանից հետո տարի չեղավ, որ էս մարդու ճակատը չդաջեն: Ճակատին էլ բաց տեղ չի մնացել: Ինչը նշանակում է, որ Շիրակի մարզպետի պաշտոնը վերջինն է լինելու իր կարիերայում, քանի որ, սրանից հետո ով էլ գա իշխանության, պիտի այդ իշխանության անունը գրի իր ճակատին, բայց դե որ տեղ չկա, մնալու է անպաշտոն:

Հա լավ, կատակ ենք անում, ասինք՝ մի քիչ ձեզ ցրենք էս Սյունիքից ու Էրդողանից եկող ազդակներից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1168 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ