...

Բալասանյանի ճակատին ազատ տեղ չկա՞

Բալասանյանի ճակատին ազատ տեղ չկա՞

Լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել են, թե ունե՞ն արդյոք Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու։

«Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում ունենանք, դրա մասին կասենք։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

«ՉԻ». Իշխանությունները առիթ-անառիթ սիրում են թմբկահարել, որ Գյումրին աննախադեպ զարգացում է ապրում: Ինչպես Պետրոս Մեծն էր կառուցում Սանկտ-Պետերբուրգը, այնպես էլ Փաշինյանն է վերակառուցում Գյումրին: Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Գյումրիում հայտարարեց, որ առաջիկայում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելելու քաղաք, տասնյակ փողոցներ ու պողոտաներ են ասֆալտապատվելու:

Իշխանությունների մեգածրագրերը իրականություն չէին դառնա, եթե գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործեր Սյունիքի քաղաքապետերի ոճով: Այսինքն՝ փորձեր հակադրվել Երևանի իշխանություններին:

Այնպես որ՝ Բալասանյանից լավ թեկնածու ՔՊ-ն դժվար թե գտնի: Հո Կարեն Սարուխանյանին կամ Էմմա Պալյանին չի՞ առաջադրելու քաղաքապետի պաշտոնում: Պետք չէ թիթիզություն անել. առաջադրեք Բալասանյանին, պարզապես ճակատին մի ազատ տեղ գտեք ու դրոշմեք՝ Ապագա կա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   952 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ