...

Այդքան ընկնե՞լ

Այդքան ընկնե՞լ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, սթափ մտածելով, հանգում ես հետևյալ մտքին. արտառոց արդյունք չկա:
Հայրաքաղաքը քաղաքական տեսակետից երբեք միագույն չի եղել և պետք էլ չի, որ միագույն լինի:

Հիմա ինչ կարելի է անել /կամ հավանաբար ինչ կարվի/:

Քանի որ քաղաքին հանդարտ, հավասարակշռված կառավարում է անհրաժեշտ, պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել:

Ամենամեծ 2 խմբավորումը միասին ստանձնում են քաղաքի և մարզի ղեկը 2 տարբերակից մեկով.

1-ին տարբերակ.

- հայրաքաղաքի համայնքապետը ընտրվում է «Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունից՛» /ԲԴՍԿ/, իսկ տեղակալները՝ «Քաղաքացիական պայմանագիր՛» կուսակցությունից /ՔՊԿ/

- Շիրակի մարզպետը նշանակվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից

2-րդ տարբերակ.

- քաղաքապետ ընտրվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից

- Շիրակի մարզպետ նշանակվում է ԲԴՍԿ-ից, իսկ տեղակալները՝ ՔՊԿ-ից:

Դրանից հետո հաշտ ու համերաշխ աշխատում են ինչպես անցած 3 տարիներին, իսկ վիճելի հարցերը լուծվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:

Սա են պահանջում Գյումրու և նրա բնակչության, ինչպես նաև մեր երկրի շահերը»:

«ՉԻ». 3 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այնքան կընկնեն, որ պաշտոն կմուրան Սամվել Բալասանյանից: Մեկից, որն աշխատում էր հեզաճկուն քայլել նույն Փաշինյանի կողքով, երբ վերջինս այցելում էր Գյումրի:

Պատրաստ են հանուն Գյումրիի քաղաքապետի պաշտոնի նաև գործարքի գնալ և ՏԻՄ-ում հաղթած ուժին ներգրավել երկրի կառավարման գործում: Մարզի ղեկավարումը հենց դա է ենթադրում: Այսինքն՝ կուսակցությունը չի մասնակցել համապետական ընտրություններին, բայց կստանա մի ամբողջ մարզ ղեկավարելու իրավունք: Այսպիսի կոալիցիոն խճանկար անգամ հանրապետականների մտքում չէր ծնվում:

Բայց Բալասանյանն ավելի խելացի է, քան ենթադրում են ՔՊ-ականները: Ոչ մի կոալիցիա էլ չի կազմի իշխանության հետ: Նա դրա կարիքը չունի: Կկառավարի քաղաքը, «Զարթոնքն» ու մնացածն էլ չեն խանգարի:

Բալասանյանը վերջապես հասկացել է, որ ճակատից պետք է ջնջի բոլոր նախկին կուսակցությունների անվանումները և գրի՝ Բալասանյան: Դա անհամեմատ ավելի պատվաբեր է և անհամեմատ ավելի շահեկան:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ